Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողն արձանագրել է, թե ինչպես են պատգամավորները նիստի ժամանակ ուրիշի փոխարեն քվեարկում. «Հրապարակ»

Հունվար 20,2016 10:45

Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր միանգամից 7 պատգամավորի հարց կքննի, որոնցից հինգը ՀՀԿ խմբակցությունից են։ Նրանց դեմ հայց է ներկայացրել past.am կայքի լրագրող Լիլիթ Լալայանը (լուսանկարում)։

Լրագրողն իր տեսախցիկով փաստեր է ֆիքսել, թե ինչպես են պատգամավորները նիստի ժամանակ ուրիշի փոխարեն քվեարկում։ Դրանք հրապարակել է վերոնշյալ կայքում, բայց դա նրանց վրա չի ազդել։ Ինչն էլ բարկացրել է լրագրողին, ու որոշել է խնդրին լրագրողականից զատ նաեւ օրինական ճանապարհով լուծում տալ։ Այսինքն՝ տեղային մակարդակով «դատի տալ»՝ հասնելով ընդհուպ ԱԺ վերին ատյանների՝ Գալուստ Սահակյանի միջոցով հարցը լուծելուն։

7 պատգամավորներն են. ԲՀԿ խմբակցության ներկա եւ նախկին անդամներ Արշակ Մխիթարյանը (Բռլյանտի Արշակ), Բազմասեր Առաքելյանը, ՀՀԿ-ականներ Համլետ Հարությունյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս), Սեյրան Սարոյանը, որն ուրիշի փոխարեն քվեարկելու հարցում առաջամարտիկներից է, Սպարտակ Մելիքյանն ու Կարեն Սարիբեկյանը։ Նրանց մեծ մասը մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ են։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Լիլիթ Լալայանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031