Արդեն այնքան ենք սովորել, որ մեզ մոտ ամեն բան կեղծվում է՝ ընտրությունների քվեարկության արդյունքներից սկսած՝ օղիներով, օծանելիքով ու բրենդային հագուստներով վերջացրած, որ թվում էր, թե ոչնչից չպիտի զարմանանք: Սակայն արի ու տես,
որ մարդկային երեւակայությունը չի դադարում պրպտելուց:
Այս շաուրմայանոցի տերերը խորամանկ քայլ են մտածել՝ աշխարհահռչակ «Մաքդոնալդսի» լոգոն շուռ են տվել, եւ որպես ռուսերեն Մ մատուցել՝ Шаурма: Ու դեռ «Մաքդոնալդսի» գալուստին անհամբերությամբ սպասողներին էլ ավետում են՝ «Մենք բացվել ենք»:
Այստեղ են ասել՝ ամեն շուռ տված «շաուրմա» «Մաքդոնալդս» չի դառնա:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
20.01.2016