Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաչատուր Սուքիասյան. «Բավականին հաջողություններ կան Հայաստանում ինչ-որ հարթակներում». «Հրապարակ»

Հունվար 20,2016 10:33
khachatur Suqiasyan

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի համար դեռ հստակ չէ՝ կվերադառնա՞ քաղաքականություն, թե՞ ոչ։ Այդ ամենով հանդերձ՝ նա իրեն անկախ մարդ է համարում եւ ազատ է ցանկացած որոշում կայացնելու հարցում։

«Ես հասկանում եմ, որ քաղաքական համակարգը, ինչպիսին որ կա Հայաստանում, ինձ ձեռք չի տալիս։ Պետք է մենաշնորհ չլինի»,- ասաց պարոն Սուքիասյանը։ Բայց Խ. Սուքիասյանը նախընտրեց ավելի շատ տնտեսական թեմաներով զրուցել, քան քաղաքական:

– Լավ, գլոբալ առումով տնտեսության զարգացման կամ գրանցվող անկումների խնդիրը որտե՞ղ եք տեսնում։

– Նախեւառաջ երկրում պետք է հավասար պայմաններ լինեն, պետք է մենաշնորհը վերանա, արդարություն լինի, դատաիրավական համակարգը գործի։ Մեկը մյուսի հետ փոխկապակցված է։

– Ւսկ այդ ամենը չլինելու պատճառը ո՞րն է, որտե՞ղ է թաքնված շան գլուխը։

– Ես կարծում եմ՝ քաղաքական կամք է պետք։ Քաղաքական կամքով այդ ամենը կարող է կարգավորվել։

– Այդ քաղաքական կամքը, սակայն, երկար տարիներ կարծես թե չի դրսեւորվում։

– Ես կտրուկ չեմ ասի, թե չի դրսեւորվում։ Ինչ-որ հարցերում դրսեւորվում է, եթե մենք հետադարձ հայացք ենք գցում՝ անկախ ամեն ինչից, բավականին հաջողություններ կան Հայաստանում ինչ-որ հարթակներում։ Բայց դա պետք է

միայն իներցիոն բնույթ չկրի, պետք է գործիքներ կիրառվեն, որ ավելի արագ հասնենք մի հարթակի, որին դեռ չենք հասել։ Օրինակ՝ վարկային պորտֆելը որ նայում ենք, բավականին աճ կա. 2009-ին եղել է 700 միլիարդից մի քիչ ավելի, այսօր 2 միլիարդին մոտ է։ Հիմա դա ցուցանի՞շ է,թե՞չէ:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Արման ՎԵԶԻՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031