Լրահոս
Օրվա լրահոսը

Հետկոալիցիոն, թե նախակոալիցիոն խանդի հողը. «Ժամանակ»

Հունվար 20,2016 10:26

ԲՀԿ-ն երբեք առևտուր չի արել ու չի անի, և պաշտոնների համար չէ, որ սահմանադրական փոփոխություններին աջակցություն է հայտնել: Մոտավորապես այսպիսի հայտարարությամբ է երեկ հանդես եկել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Այս հայտարարությունը ուշագրավ է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի երեկ արած հայտարարության ֆոնին, ըստ որի Դաշնակցությունը սկզբունքորեն ընդունել է Սերժ Սարգսյանի առաջարկը կոալիցիա կազմելու վերաբերյալ:

Ահա այս հայտարարության ֆոնին ԲՀԿ նախագահի գնահատականները, ըստ էության, անուղղակիորեն հանդիսանում են մեղադրանք ՀՅԴ-ին՝ Սերժ Սարգսյանի հետ առևտրի համար, և սահմանադրական փոփոխություններին աջակցելու, այսպես ասած, նյութապաշտական մոտիվների համար:

ԲՀԿ-ն հայտարարում է, որ կոալիցիայի առաջարկ կուսակցությանը չի եղել, և իրենք էլ կոալիցիա կկազմեն այն դեպքում, եթե ունենան քաղաքական որոշումների վրա ազդելու լծակներ: Ի՞նչ է սա նշանակում՝ ԲՀԿ-ն զրկվե՞լ է կոալիցիոն առաջարկ ստանալու հույսից և այդ իսկ պատճառով անուղղակի, սակայն կոշտ ակնարկներով քննադատում է Դաշնակցությանը: Իհարկե, ԲՀԿ-ն այս առումով Դաշնակցության հանդեպ քննադատության կամ խանդի պատճառներ ունի, քանի որ ինչպես երևում է ԲՀԿ-ի, այսպես ասած, կոալիցիոն տեղը ՀՀԿ-ի կողքին կարող է զբաղեցնել ՀՅԴ-ն: ԲՀԿ-ին այս դեպքում կարող են բաժին հասնել ընդամենը փշրանքներ, և սա այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այս կուսակցությունը ողջ իշխանությանն էր հավակնում:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031