Լրահոս
Օրվա լրահոսը

Վախճանվել է Դիարբեքիրի հայ վերջին բնակիչը. «Ամերիկայի Ձայն»

Հունվար 20,2016 10:14

Դիարբեքիրում թոքերի բորբոքումից մահացավ հայազգի վերջին բնակիչը, հայտնում է «Ամերիկայի Ձայնի» թղթակիցը Դիարբեքիրից: 85-ամյա Սարգիս Էքենը հայտնի էր որպես Դիարբեքիրի հայազգի վերջին բնակիչ, ով հրաժարվել էր լքել քաղաքը ամենադժվարին օրերին: Վերջին 30 տարիների ընթացքում Էքենն ապրում էր Սբ. Մարիամ Աստվածածնի ասորական եկեղեցուն կից գտնվող տնակում:

«Երբ խոսքը գնում էր Դիարբեքիրի հայերի մասին, նա առաջինն էր, ում անունն իսկույն հիշում էիր», – «Ամերիկայի Ձայնին» ասաց Սբ. Կիրակոս հայկական եկեղեցու խորհրդի անդամ Գաֆուր Թուրքայը:

Դիարբեքիրի հայազգի վերջին բնակչի հոգեհանգիստը նախատեսվում էր անց կացնել Սբ. Կիրակոս հայկական եկեղեցում, սակայն, պարետային ժամի պատճառով այն որոշեցին անց կացնել Սբ. Մարիամ Աստվածածնի ասորական եկեղեցում, որի բակում էլ բնակվում էր ծերունին: Տեսանյութում լսվում էին հոգեհանգստի զանգերի հետ միասին հնչող հարեւանությամբ տեղի ունեցող պայթյունների ձայները:

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031