Հունվարի 25-ին լրանում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադրման 10-ամյակը: Այդ առիթով Երեւան է ժամանելու հանրահայտ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին: «Առաջին անգամ Երիտասարդական նվագախմբին լսել եմ երկու տարի առաջ:
Այն ժամանակ շատ հավանեցի նրանց կատարմամբ իմ սիմֆոնիան: Այս երկու տարիների ընթացքում հետեւում եմ նրանց աշխատանքին եւ կարող եմ ասել, որ թե նրանց դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, թե ամբողջ կոլեկտիվն անընդհատ կատարելագործվում են, եւ ես մեծ առաջընթաց եմ տեսնում: Անցած տարի ներկա էի Սերգեյի բեմելին Լեհաստանում եւ համոզված եմ, որ Սերգեյին մեծ ապագա է սպասվում, դա երեւում է արդեն հիմա»,- Երիտասարդականի հիմնադիր-ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին ասել է անվանի երաժիշտը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ