Միգրենի դեպքում, հետեւելով ժողովրդական բժշկության կանոններին, ցավը կարող եք մեղմել, իսկ ավելի շատ ժամանակ տրամադրելով դրան` է՛լ ավելի լավ արդյունք կստանաք:
Ջրիկ մաքուր մեղրը մերսել գլխի մաշկին, գլուխը փաթաթել սրբիչով եւ թողնել 5-6 ժամ (մաքուր մեղրը լրիվ ներծծվում է մաշկի մեջ)։ Հետո մազերը լավ լվանալ։ Կրկնել 10 օր։
Վերցնել հավասարաչափ` կատվախոտի արմատ, թթվիճ` լոռասերմ, առյուծագի։ Երեք ճաշի գդալ խառնուրդին` երեք բաժակ եռման ջուր։ Թրմել թերմոսում ողջ գիշեր։ Առավոտյան քամել, ընդունել օրը 3 անգամ, 100-ական գրամ` ուտելուց 30 րոպե առաջ։ Նույն եղանակով կարող եք պատրաստել եղեսպակի, մղամուճի, իշառվույտի կամ գնարբուկի, մղամուճի թուրմեր:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
19.01.2016