Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես մաքրել արյունը

Հունվար 20,2016 11:00

Ինչպես մեր բոլոր օրգանները մաքրման եւ սնուցման կարիք ունեն, այնպես էլ այդ օրգանները սնող արյունատար համակարգը: Հայտնի է, որ ջուրը, ինչպես նաեւ մի շարք այլ մթերքներ` բազուկը, գազարը, ռեհանը, մաղադանոսը, կտավատի սերմերը, կիտրոնը, խնձորը եւ այլն, մաքրում եւ սնուցում են արյան կազմը: Արյունը մաքրելու համար կան նաեւ ժողովրդական բազում միջոցներ, որոնցից մի քանիսը ներկայացվում է ստորեւ:

Արյունը հիանալի է մաքրում խատուտիկի արմատներից պատրաստված թեյը. մեկ թեյի գդալ չոր, մանրացրած արմատները լցնել մեկ բաժակ եռման ջրի մեջ, թողնել մեկ ժամ թերմոսում։ Խմել` ուտելուց 30 րոպե առաջ, 1/3 բաժակ։ Այսպես` յոթ օր։

Արյան որակի բարելավման համար՝ 1 ճաշի գդալ թեփով գարին, 0,5 բաժակ կիտրոնի հյութը, 3 թեյի գդալ շաքարավազը կամ մեղրը խառնել 300 միլիգրամ եռացրած ջրի հետ, 3 ժամ թրմել թերմոսում։ Որպես թեյ խմել ողջ օրվա ընթացքում։Արյունը մաքրող, նաեւ լուծողական հիանալի միջոց է համարվում սեւ թանթրվենու  տերեւներից  պատրաստված  թեյը։ Խմել առավոտյան մեկ բաժակ` քաղցած վիճակում։

aryun8

Արյան մաքրման հին միջոց է խուլեղինջը։ Դրա տերեւներով ու ծաղիկներով թեյը անհրաժեշտ է եփել 10-15 րոպե։ Այդ թեյը կարելի է օգտագործել նաեւ երիկամների բորբոքման, մաշկային հիվանդությունների, սակավարյունության դեպքում։

Արյունը մաքրող եւս մեկ միջոց. վերցնել 15 գրամ եղինջի, 50 գրամ գնարբուկի ծաղիկներ, 50 գրամ սեւ թանթրվենու բողբոջներ, 15 գրամ խատուտիկի արմատ։ Մեկ թեյի գդալ խառնուրդը լցնել 200 գրամ եռացրած ջրի մեջ, 3-5 րոպե թրմել։ Խմել օրը երկու անգամ` ուտելուց մեկ ժամ առաջ։ Կարելի է խմել մեղրով։

Արյունը մաքրելու համար 2 կիլոգրամ թուրինջը, 1 կիլոգրամ նարինջը, 1 կիլոգրամ կիտրոնը քամել, ստացված հյութը բաժանել երեք մասի եւ ընդունել երեք օր։ Բուժումից առաջ ցանկալի է մաքրել աղիքները։ Արյունը մաքրում են տարին մեկ անգամ։ Դա իջեցնում է արյան ճնշումը։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031