Այսօր Մոսկվայում ցույց է տեղ ունեցել, որը նվիրված էր փաստաբան Ստանիսլավ Մարկելովի եւ լրագրող Անաստասիա Բաբուրովայի հիշատակին: Նրանք սպանվել են 2009 թվականի հունվարի 19-ին. հաղորդում է Varlamov.ru-ը:
«Այս սպանությունը 2000-ական թվականներին Ռուսաստանում այլախոհության դեմ պայքարի ամենաաղմկալի իրադարձությունն է: Մարդասպանները ոչ միայն նացիստներ էին, այլ՝ իշխանությունների կողմից աջակցություն ստացող բանդա: Այժմ պետությունը ոչ միայն թույլ է տալիս սպանել մարդկանց, որոնք համաձայն չեն իր քաղաքականության հետ, այլեւ հենց ինքն է հորինված հիմքերով քրեական գործեր հարուցում»,- Facebook-ում գրել են ցույցի կազմակերպիչները:
Հաղորդվում է, որ մասնակիցները հավաքվել եւ շարժվել են դեպի Պրեչիստենկի փողոց, որտեղ սպանվել են Մարկելովան եւ Բաբուրովան: Այսօր ցերեկն արդեն այնտեղ ծաղիկներ են եղել: Մոսկվայի քաղաքապետարանը թույլատրել է ակցիայի անցկացումը:
Կարդացեք նաև
Ցույցին մասնակցող ԼԳԲՏ համայնքի կողմնակիցները պաստառներ են պարզել, որում հոմոֆոբիան հավասարեցրել են ֆաշիզմին:
Նշենք, որ փաստաբանի սպանությունը կապվում է գնդապետ Բուդանովի գործի եւ «Химкинская правда»-ի գլխավոր խմբագիր Միխայիլ Բեկետովի վրա կատարված հարձակման հետ, որին Մարկելովը պաշտպանում էր: Իսկ լրագրողն էլ սպանվել, որովհետեւ փաստաբանից հարցազրույց է վերցրել: Բացի այդ լրագրողը համարվել է հակաֆաշիզմի եւ ոչ պաշտոնական երիտասարդական միավորումների մասնագետ:
Բուդանովը ՌԴ զինված ուժերի գնդապետ է եղել: Նա առեւանգել եւ սպանել է 18-ամյա մի չեչենուհու: Մարկելովը պաշտպանել է աղջկա իրավահաջորդների շահերը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ