Երբ ամիսներ առաջ ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, թե մարտական առաջին գծում գեներալի՝ արցախցի բարձրաստիճան պաշտոնյայի որդի է ծառայում, իսկ սեպտեմբերին զոհված երկու զինծառայողներն էլ բավականին բարձրաստիճան սպաների զավակները էին, շատերը թերահավատությամբ վերաբերվեցին նրա այս գրառմանը կամ էլ համարեցին, որ դա ընդհանուր կանոնից բացառություն է:
Հայաստանյան հասարակությունում շարունակում է գերակայող մնալ այն համոզմունքը, որ պաշտոնյաների զավակները այս կամ այն ճանապարհով կարողանում են խուսափել զինվորական ծառայությունից կամ էլ այն անցկացնում են տաքուկ, անվտանգ վայրերում՝ ի տարբերություն հասարակ ընտանիքների երեխաների։
Իրավապաշտպանները նշում են, որ եթե նույնիսկ էլիտայի ներկայացուցիչների երեխաները զորակոչվում են բանակ, ապա նրանք երբեք չեն հայտնվում առաջին գծում՝ հակառակորդին դեմ հանդիման։ Արշակ Զաքարյանի այս գրառմանն ի պատասխան սոցիալական ցանցերում մարդիկ ներկայացնում էին իշխող Հանրապետականի երիտասարդ ու կարկառուն ներկայացուցիչների ցուցակը, ովքեր բանակում չեն ծառայել։ Ցուցակում ներառված են ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի, պատգամավոր Կարեն Ավագյանի, կրթության նախարար Արմեն Աշոտյանի և այլոց անունները։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «medialab.am»-ի կայքում