Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր հայտնի դարձավ շախմատի Հայաստանի կանանց նոր չեմպիոնի անունը: Այն առաջնության ավարտից մեկ տուր առաջ իր համար ապահովեց կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը (նկարում):
Դրա համար նախորդ յոթ պարտիաներում միայն հաղթանակ տարած միանձնյա առաջատարից պահանջվում էր ոչ-ոքի անել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում ընթացող կանանց միջազգային վարպետ, հանրապետության նախկին չեմպիոն Աննա Հայրապետյանի հետ:
Մարիան հասավ ցանկալի արդյունքին ու համալրեց Հայաստանի կանանց ազգային հավաքականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ