«Երեկ ես նամակ ստացա Դաշնային խորհրդի եւ Պետական դումայի նախագահներից, որում վերջիններս տեղեկացնում են Դաշնային ժողովի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2016 թվականի հունվարի 25-ին սկսվող աշխատանքներին չմասնակցելու որոշման մասին»,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը:
ԵԽԽՎ կայքում հրապարակված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Բրասյորն ափսոսանք է հայտնել ՌԴ-ի այս որոշման կապակցությամբ. «Դրա հետեւանքն այն է, որ Եվրոպայի խորհրդի կանոնադրության 25-րդ հոդվածի եւ Խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի 6-րդ կանոնի համապատասխան, Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը չի կարողանա մասնակցել 2016 թվականի որեւէ նստաշրջանի, բացառությամբ, եթե Ռուսաստանում տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ