2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, նաև Կազմակերպության կողմից որպես դիտորդ ներգրավված Ս. Սողոմոնյանը այցելել է Վանաձոր քաղաքի Նիզամի 49 հասցեում գտնվող թիվ 30/21 տեղամաս՝ քվեարկություն կատարելու նպատակով, միևնույն ժամանակ, քանի որ տվյալ տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող անձ չի եղել, Ս. Սողոմոնյանը քվեարկությանը զուգահեռ նաև դիտարկել է տվյալ տեղամասում քվեարկության գործընթացը:
Ընտրողների ցուցակում իր անվան դիմաց համապատասխան տվյալները լրացնելու ժամանակ վերջինս նկատել է, որ իր ընտանիքի անդամների անվան դիմաց կա նշում, որ վերջիններս արդեն մասնակցել են հանրաքվեին, սակայն Ս. Սողոմոնյանը, վստահ լինելով, որ նրանք չեն քվեարկել, այդ մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ Արմենուհի Կյուրեղյանին՝ պահանջելով համապատասխան արձանագրություն կազմել՝ պարզելու ընտանիքի անդամների փոխարեն այլ անձի կողմից կատարված քվեարկության հանգամանքը: Սակայն ստանալով հանձնաժողովի նախագահի՝ իր պարտավորությունը կատարելու վերաբերյալ մերժումը՝ ձեռնարկել է համապատասխան միջոցներ, որից հետո այդ դեպքի հետ կապված ահազանգ է ներկայացրել համապատասխան ընտրատեղամասային ընտրական հանձնաժողով և ոստիկանություն:
Մինչ քվեարկության ավարտը նշված իրավասու պետական մարմինների կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել ահազանգով ներկայացված հանգամանքները պարզելու ուղղությամբ, մասնավորապես՝ տեղամասային հանձնաժողովի մատյանում չի կազմվել համապատասխան արձանագրությունը:
ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։
Կարդացեք նաև
2015 թվականի հունվարի 15-ին ՀՀ Քննչական կոմիտեի կողմից տարածվել է հայտարարություն, որով հայտնվում է, թե վերը նշված «ահազանգը, կապված Այլ անձանց փոխարեն քվեարկելու հետ, եղել է թյուրընկալման հետևանք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ` այստեղ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ