Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմեո-Կասաբոնա. Չեմ կարծում, որ նախնական կալանքը որպես լուծում կարող է կիրառվել բոլոր վտանգավոր իրավախախտների համար

Հունվար 19,2016 20:33

«Վտանգավոր իրավախախտների մասին հաղորդագրությունը ընդհանուր է ամբողջ Եվրոպայում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քրեական օրենքի պրոֆեսոր Կարլոս Մարիա Ռոմեո-Կասաբոնան:

Ըստ նրա, դրա նպատակը իրավունքները ներդաշնակեցնելն է, որպեսզի բոլոր երկրներում նույնանման արդյունքներ գրանցվեն: Նա համարում է, որ դա կնպաստի համագործակցությանը, օրինակ՝ այնպիսի դեպքերում, ինչպիսին է արտահանձնումը, ոստիկանական եւ իրավական համագործակցությունը:

«Եվրոպայի խորհրդի կարեւոր մտահոգությունն է հարգել մարդու իրավունքները եւ ազատությունները՝ ներառյալ հանցագործներինը: Այսպիսով՝ հեշտ չէ պայքարել եւ կանխարգելել հանցագործությունները եւ միեւնույն ժամանակ հարգել իրավախախտների իրավունքները»,- ասաց Ռոմեո-Կասաբոնան:

Խոսելով նախնական կալանքի մասին՝ Կարլոս Մարիա Ռոմեո-Կասաբոնան ասաց, որ իր կարծիքով՝ դա ծայրահեղ գործիք է, որը կարող է օգտագործվել բացառիկ դեպքերում. «Ի նկատի ունեմ շատ-շատ ծանր հանցագործությունները, ոչ թե երբ ռիսկի գնահատականը պարզ չէ: Պետք է առարկայական ապացույցներ լինեն, որ իրավախախտը կրկին նման հանցագործություններ կգործի: Ես չեմ կարծում, որ դա որպես լուծում կարող է կիրառվել բոլոր վտանգավոր իրավախախտների համար, միայն այն բացառիկ անձանց համար, ում համար պատժամիջոցը լուծում չէ, որովհետեւ դա նրանց չի մտահոգում: Բայց այդ դեպքերում մենք հնարավորություն ունենք անհրաժեշտ միջոցները կիրառել նրանց նկատմամբ, ինչի կարիքը նրանք ունեն: Այս միջոցառումների վտանգն այն է, որ քաղաքական գործիչները կարծում են, որ լուծումը նրանց բոլորին բանտ ուղարկել եւ նրանց մասին մոռանալն է: Սա լուծում չէ: Մեզ թույլատրված չէ մոռանալ, որ նրանք դեռ քաղաքացիներ են: Բայց նրանք հանցագործություն են գործել, շատ ծանր հանցագործություն, այսպիսով՝ մենք պետք է նաեւ պաշտպանենք մեզ»:

Հարցին, թե ուսումնասիրե՞լ է Հայաստանի փորձը, Կարլոս Մարիա Ռոմեո-Կասաբոնան պատասխանեց՝ ոչ, բայց կարծում է, որ Հայաստանը որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր պետք է հարգի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան, ինչպես յուրաքանչյուր եվրոպական երկիր:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031