«Պատմությունը կրկնվում է, ինչ նախկին կոալիցիաներն են տվել, այն էլ այս կոալիցիան կտա, այսինքն՝ ոչինչ չի տա»,- ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի հնարավոր կոալիցիայի մասին նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Դաշնակցությունը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, «սկզբունքորեն» ընդունել է իշխող կոալիցիայի մաս կազմելու ՀՀԿ առաջարկը:
«Մեր պետության, մեր երկրի համար բովանդակային փոփոխություններ են պետք, իսկ այսպիսի միացումները՝ մեկ կոալիցիա, մեկ ոչ կոալիցիա, ոչինչ չեն տալիս: Դրանից բովանդակային առումով ոչինչ չի փոխվում: Ես հիշում եմ, որ Վահան Հովհաննիսյանը կոալիցիայից դուրս գալիս մի անգամ ասաց, թե «փորձեցինք ներսից փոխել, ոչինչ չստացվեց, դրա համար դուրս եկանք, փորձում ենք դրսից փոխել»: Դրա համար հիմա երեւի դրսից էլ իրենց համար որեւէ բան չի փոխվել, գնում են նորից կոալիցիա»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա, սահմանադրական փոփոխությունների գործընթացից սկսած տրամաբանական էր ՀՅԴ-ի քայլը. «Նախանցած տարվանից սկսած՝ իրենք այլ ուղղությամբ էին ընթանում: Բայց էական չէ անվանումը՝ կոալիցիա է, համագործակցություն է, «ընդդիմություն» է թե կառուցողական ընդդիմություն է կոչվում, դրանից իշխանության բնույթը կամ կառավարման որակը չի փոխվում: Եթե ուզում ենք իսկապես փոփոխություն, ապա պետք է բովանդակային փոփոխություն լինի»:
Կարդացեք նաև
Կոալիցիա մտնելու ՀՅԴ-ի որոշումը նորություն չէր նաեւ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի համար. «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ արդեն պարզ էր, որ այդ գործընթացները վաղուց սկսել են: Կարծում եմ, որ ՀՅԴ-ն այն ժամանակ հայ-թուրքական արձանագրությունների պատճառով դուրս եկավ կոալիցիայից, ինչի մասին հայտարարեց, իսկ այդ հարցը օրակարգից վաղուց դուրս է եկել, ՀՅԴ-ն վաղուց էր պատրաստ նորից վերադառնալ կոալիցիա: Այն պահից սկսած, երբ հայ-թուրքական արձանագրությունների խնդիրը դուրս եկավ օրակարգից, ՀՅԴ-ն երբեւիցե խնդիր չի ունեցել իշխանության հետ»:
Հարցին, թե ինչ կարող ենք ակնկալել հնարավոր նոր կոալիցիայից, քաղտեխնոլոգը դժվարացավ ասել. «Ես Նոստրադամուսը չեմ, ամեն ինչ հնարավոր է՝ կախված նրանից, թե ինչ խնդիր են իրենց առջեւ դրել: Նրանք դեռ այդ մասին չեն բարձրաձայնում, երբ որ հայտարարեն, այն ժամանակ էլ կխոսենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Աստված հային փրկի դաշնակներից:
Հայաստանի պատմության մեջ առաջին ընտրակեղծարարությունը կատարել է Դաշնակցությունը՝ 1919 թ. հունիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ խորհրդարանի 80 անդամներից 72-ը «ընտրվեց» ՀՅԴ անդամ:
ՀՅԴ-ն 125 տարիների ընթացքում բազմաթիւ սխալներ ըրած է, անկասկած, նոյնիսկ քաղաքական ծանր սխալներ:
Սակայն ոչ մի լաւ բան չէ՞ կատարած… Ո՞չ մէկ:
Օրինակի համար, 1919 թուին որ կը նշես, այդ խորհրդարանական ընտրութիւնները գոյութիւն կ’ունենայի՞ն, առանց այդ կուսակցութեան որոշիչ դերին՝ Հայաստանի Հանրապետութեան ստեղծման մէջ իսկ:
Ներկայ օրերին, կացութիւնը տարբեր է, այո… Սակայն ինչպէս կ’ըսէ ֆրանսերէն առակը՝ մանկիկը լոքանքի ջուրին հետ չթափենք…
ԱՍԱԼԱ-ի դեմ ամենաուժեղը պայքարել է Դաշնակցությունը/ՅՀԴ-ն: Դաշնակցությունը նույնիսկ դաշնակ լրտեսներ էր ուղարկում՝ ԱՍԱԼԱ-ի անդամ դառնալու (ինչպես օրինակ Սոկրատ Դեմիրճյանը),որից հետո ԱՍԱԼԱ-ի անդամների տվյալները փոխանցում էին տարբեր երկրների գաղտնի ծառայություններ:
Դաշնակների կողմից ստեղծված ՀՑԱՄ-ի (Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկներ / Justice Commandos of the Armenian Genocide (JCAG)) թիվ 1 նպատակն այն էր, որպեսզի երիտասարդ դաշնակները չմիանա՛ն ԱՍԱԼԱ-ին:
Հ.Ա.Հ. Գաղտնի Բանակի վերաբերեալ նիւթը շատ բարդ է: Բառացիօրէն եղբայրասպան դէպքերը երկուստեք եղան, շատ ցաւալիօրէն: Եւ այդ հայաքանդ բախումին ետին կային Համաշխարհային, իրարու ընդմիշտ հակադրվող երկու մեծ բեւեռները ղեկավարող կայսերական պետութիւնները – ինչպէս գրեթէ միշտ, յատկապէս մեր Պատմութեան մէջ – : Անոնց ձեռքը դարձեալ խաղալիքներ դարձանք, յիշեալ զարհուրելի դէպքերի ընթացքին: Յուսանք որ, շնորհիւ Հայաստանին, մէյ մըն ալ այդպիսի սեւ օրեր չենք տեսներ երբեք: