Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկար Ալարկոն. «Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել Հայաստանին յուրաքանչյուր հարցով»

Հունվար 19,2016 18:00

Հայաստանում հունվարի 19-20-ը անցկացվում է Եվրոպայի խորհրդի կազմակերպած «Վտանգավոր իրավախախտներ» թեմայով տարածաշրջանային սեմինարը: Սեմինարին մասնակցում են 16 երկրների՝ Ալբանիայի, Հայաստանի, Բոսնիա եւ Հերցոգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, նախկին Հարավսլավիայի Մակեդոնական Հանրապետության, Վրաստանի, Մոնտենեգրոյի, Լեհաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի Դաշնության, Սերբիայի, Սլովակիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի պատվիրակությունները:

Սեմինարին ներկա էր նաեւ ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, նա իր խոսքում նշեց, որ Հայաստանի համար այս հարցն առավել քան արդիական է, քանի որ Հայաստանը գտնվում է քրեական արդարադատության բարեփոխումների փուլում. «Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնվել է քրեական դատավարության լիարժեք օրենսգիրք մշակելու գործընթաց, այն գտնվում է խորհրդարանում: Քրեական նոր օրենսգիրք է նույնպես մշակված եւ գտնվում է շրջանառության փուլում: Եվ այս սեմինարն ամենակարեւոր միջոցն է եւ եղանակն է, որ հիմա մեզ թույլ կտա՝ հաշվի առնելով այս քննարկման արդյունքները, ներառել արդյունքները համապատասխան օրենսգրքերում»:

Եվրոպական կոմիտեի քրեական հարցերով համաքարտուղար Օսկար Ալարկոն (լուսանկարում) նշեց, որ այս տարածաշրջանային սեմինարը լավ հնարավորություն է փորձով կիսվելու եւ համակարգի համար նոր եղանակներ գտնելու համար: Նա ընդգծեց, որ սեմինարը ոչ միայն պետությունների հաղորդակցման համար է, այլ նաեւ նույն երկրում տարբեր համակարգների ներկայացուցիչների:

Նշենք, որ սեմինարին մասնակցում են արդարադատության նախարարության, դատական եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ. «Մենք տեղյակ ենք, որ որոշ երկրների ներկայացուցիչներ միմյանց չեն ճանաչում: Այսպիսով` սա լավ առիթ է միմյանց հետ համագործակցելու համար»:

Անդրադառնալով Հայաստանի՝ քրեական դատավարության օրենսգրքի մշակման աշխատանքներին՝ Օսկար Ալարկոն հայտարարեց, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել Հայաստանին յուրաքանչյուր հարցով, այդ թվում նաև իրավական փորձաքննությունների հարցով եւ ոչ միայն քրեական դաշտում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031