Լրահոս
Օրվա լրահոսը

Ջաննի Ինֆանտինոն առաջարկում է ֆուտբոլի ԱԱ մասնակից հավաքականների թիվը հասցնել 40-ի

Հունվար 19,2016 17:36

ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու Ջաննի Ինֆանտինոն fifaforward2016.com-ում հրապարակած նախընտրական իր ծրագրում առաջարկում է աշխարհի առաջնության մասնակից երկրների թիվն ավելացնել՝ հասցնելով 40-ի:

Նրա նախագծով աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակից հավաքականները կբաժանվեն 8 խմբի, յուրաքանչյուրում՝ 5 թիմ: 14 թիմ կներկայացնի Եվրոպան, 7՝ Աֆրիկան, 6՝ Ասիան, 5՝ ԿՕՆԿԱԿՖ-ը (Հյուսիսային Ամերիկա, Կենտրոնական Ամերիկա եւ Կարիբյան ծոցի երկրներ), 5՝ Հարավային Ամերիկան, 1՝ Օվկիանիան, 1 տեղ բաժին կհասնի կազմակերպիչ երկրին, 1 տեղ էլ կբաշխվի ըստ մարզական արդյունքների:

Ինֆանտինոն հաշվարկել է, որ այս ձեւաչափով աշխարհի առաջնությունը կազմակերպելու համար եզրափակիչ փուլը հարկ կլինի երկարացնել ընդամենը երեք օրով եւ դա միջազգային օրացույցի վրա չի ազդի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ sq.com.ua-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031