Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» համակարգող խմբի անդամ Էռնեստ Ավանեսովը զարմացած է, թե ինչպես կարող է դատարանը վարույթ ընդունել ոստիկանության հայցն ընդդեմ իրեն:
«Ինձ համար ուղղակի ամոթալի է այդպիսի գործը ընդունելը վարույթ, էլ չասեմ լուրջ դեմքով դատական նիստ վարելը»,- ասաց Էռնեստ Ավանեսովը:
Նախորդ տարվա սեպտեմբերի 11-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանի օրինական պահանջին չենթարկելու գործն այսօր լսվում էր Վարչական դատարանում: Պատասխանող կողմը հակընդդեմ հայց ներկայացրեց՝ Բաղրամյան պողոտայում խաղաղ հավաքի ժամանակ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով:
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող հարյուրավոր ցուցարարներ սեպտեմբերի 11-ին փորձել էին հասնել Նախագահական նստավայր, բայց չէր հաջողվել։ «Եթե դու ընտրվել ես եւ ժողովրդի մեջից ես դուրս եկել, պարտավոր ես գոնե լսել ժողովրդի ասածը: Կոնկրետ պետք է հասնեի այնտեղ եւ իմ խոսքը բարձրաձայնեի, եթե խոսքից վախենում են մարդիկ, թող ինձ հուշեն այլ ճանապարհով ասենք»,-ասում է նա:
Կարդացեք նաև
Ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանը նշում է՝ թեեւ հավաքն իրազեկված է եղել, սակայն մասնակիցները շեղվել են երթուղուց: «Պահանջ է ներկայացվել, որ երթի
Մանրամասն՝ կարդացեք այստեղ