Կիսամիջին քաշային կարգում պարտություն չունեցող Ֆլոյդ Մեդվեյզերը, որը թողել է մեծ բռնցքամարտը, մեկ անգամ չէ հայտարարել, որ փողն իր համար ամեն ինչ է:
Նա հունվարի 30-ին պատրաստվում է շրջագայության մեկնել Եվրոպա: Կլինի Բելգիայում, Հոլանդիայում, Անգլիայում Շոտլանդիայում եւ Ուելսում: 38-ամյա բռնցքամարտիկը կշփվի երկրպագուների հետ, իսկ ավել ուշ երեկո կկազմակերպի VIP մարզասերների համար: Տոմսի արժեքը տատանվելու է 200-ից 2000 ֆունտի սահմաններում: Նրանք, ովքեր կցանկանան սելֆի անել, լրացուցիչ պետք է վճարեն 1000 ֆունտ, իսկ հետը խոսել ցանկանալու համար՝ ավելի շատ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ dailyspeculations.com-ի