Հունվարի լույս 19-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում ինքնասպան է եղել 1939թ. ծնված տղամարդ:
Կողբից տեղեկացանք, որ տղամարդն անցած տարի կաթված է ստացել, առողջական խնդիրներ ուներ: Նրա կինը 3 տարի առաջ մահացել է, տղաներից մեկը Երեւանում, մյուսը հեռավոր արտերկրում է ապրում: Տղամարդը տարիներ շարունակ աշխատել է Նոյեմբերյանի անտառտնտեսությունում:
Համագյուղացիների վկայությամբ՝ միայնակ բնակվող տղամարդն ինքնամփոփ բնավորություն ուներ:
Հունվարի 19-ի առավոտյան,ժամը 10. 30-ի սահմաններում հարեւանը նրան տեսել է առանձնատան առաջին հարկի առաստաղից պարանով կախված:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ