ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով պարզվել է Ալեք Մանուկյան փողոցում գործող գիշերային ակումբի մոտ 4 անձի դանակահարության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։:
Նախնական քննության տվյալներով՝ քաղաքացի Ս.Սուքիասյանը հունվարի 14-ին՝ ժամը 02-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ գիշերային ակումբի մոտ վիճաբանել է նույն ակումբի հաճախորդներ Է.Հայրապետյանի, Ա.Մարգարյանի, ապա նաև՝ Մ.Մարտիրոսյանի և Ռ.Գասպարյանի հետ, որի ժամանակ իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել նշված անձանց։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հունվարի 18-ին որոշում է կայացվել Ս.Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 9-րդ կետերով (Խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց ծանր մարմնական վնաս պատճառելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Կարդացեք նաև
Նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի