Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ԲՀԿ-ն և ՀՅԴն հանդիպումներ են ունեցել Սերժ Սարգսյանի հետ, քննարկվել են կոալիցիա կազմելու վերաբերյալ հարցեր: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը
«Առաջին լրատվական»– ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը. «Չեմ կարծում, որ ԲՀԿ-ից ինչ-որ մեկը կոալիցիոն քննարկումների առաջարկ է ստացել և հանդիպել է նախագահի հետ, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Ն. Զոհրաբյանի հավաստմամբ՝ համագործակցության, կոալիցիայի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել որևէ մեկի, այդ թվում նաև հանրապետության նախագահի հետ, և ոչ էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում:
Սիրանույշ Պապյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում