Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆելիքս Ցոլակյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել. թեման H1N1 վիրուսն է

Հունվար 19,2016 16:27

Քիչ առաջ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են մարզի բոլոր առողջապահական հիմնարկների, այդ թվում պոլիկլինիկաների ղեկավարները: Մարզպետի հիմնական նպատակը եղել է H1N1 վիրուսի տարածման պայմաններում ճիշտ կանոնակարգել աշխատանքները:

Բանն այն է, որ մարզի բնակչության գերակշռող մասը, լսելով H1N1 վիրուսի մասին, խուճապահար միանգամից դիմում է հիվանդանոց՝ չանհանգստացնելով պոլիկլինիկայի բժիշկներին՝ իրենց ընտանեկան բժշկին կամ վարակաբանին: Այսպիսով` արհեստական ծանրաբեռնվածություն է ստեղծվում Գյումրու հիվանդանոցներում, իսկ պոլիկլինիկայի բժիշկներն ազատվում են պատասխանատվությունից:

Շիրակի մարզպետը պոլիկլինիկայի տնօրեններին հրահանգել է հիվանդանոցների տնօրենների հետ համատեղ կանոնակարգել աշխատանքը: Որոշվել է ցերեկային ժամերին հիվանդին հիվանդանոց ուղարկել միայն անհրաժեշտության դեպքում ու պոլիկլինիկայի ուղեգրով. հիվանդը պոլիկլինիկայում պիտի անցնի ռենտգեն, եթե կա ստացիոնար բուժում ստանալու, հիվանդանոց պառկելու անհրաժեշտություն, նոր միայն ուղարկել հիվանդանոց:

Իսկ թե ինչ վիճակ է Շիրակի մարզում, ավելացե՞լ , թե՞ նվազել է սուր շնչառական վարակի բարդություններով ստացիոնար բուժում ստացողների թիվը, Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի՝ Aravot.am-ին տված պարզաբանումները քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031