Ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին պատմող վավերագրական ֆիլմը այս տարվա մարտ ամսին կներկայացվի Վաշինգտոնի կինոփառատոնում:
«Daily Sabah»-ի տեղեկացմամբ` «Ստամբուլի աչքը» անվանումը կրող ֆիլմը իրեն իրենից ներկայացնում է լուսանկարչի կյանքի և աշխատանքների կինոդիմանկարը: Ֆիլմի առանցքում Գյուլերի նախապատրաստումն է լուսանկարների ցուցահանդեսին, աշխատանքների ընտրությունը և լուսանկարչի մտորումներն իր արխիվների ապագայի մասին:
Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է։ Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով։ Ծնվել է Ստամբուլ քաղաքում հայկական ընտանիքում։
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am-ի կայքում