Հունվարի 19-ին, լրանում է պոլսահայ լրագրող և հրապարակախոս, «Ակօս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարին: Այսօր` Դինքի մահվան տարելիցի օրը, Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում գտնվող Գալֆայան հայկական դպրոցի պատին հայտնվել է ցեղապաշտական գրություն: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Աղբյուրի համաձայն` պատին մասնավորապես գրված է եղել «ստրուկ հայ» արտահայտությունը: Նշենք, որ նախկինում ևս պատահել է, որ Դինքի մահվան տարելիցի օրը Թուրքիայում նկատվեն ցեղապաշտական դրսևորումներ, օրինակ` փողոցում հայտնվեն Դինքի մարդասպանի պես` սպիտակ գլխարկներ կրող ոստիկաններ և այլն:
Նյութի մանրամասները կարդացեք Akunq.net-ի կայքում