Ղազախստանի Ալմաթի քաղաքում 2016թ. հունվարի 13-ից 18-ը կազմակերպված Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային Հայաստանից մասնակցել է 22 աշակերտ: Մեր աշակերտները, շարունակելով նախորդ տարի արձանագրած մեդալների շքերթը, 2016 թվականը ևս սկսել են հաղթական մեկնարկով՝ արժանանալով 16 մեդալի՝ 3 ոսկի, 6 արծաթ և 7 բրոնզ:
ՀՀ դպրոցականների թիմից մեդալների են արժանացել՝
•Էդուարդ Գոմկցյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., մաթեմատիկա, ոսկի,
•Աշոտ Մաթևոսյան- Քվանտ վարժարան, 12-րդ դասարան, ֆիզիկա, ոսկի,
Կարդացեք նաև
•Արսեն Համբարձումյան- Ֆոտոն վարժարան, 12-րդ դասարան, մաթեմատիկա, արծաթ,
•Վահագն Ալթունյան – Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., մաթեմատիկա, բրոնզ,
•Հովհաննես Սահակյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., մաթեմատիկա, բրոնզ,
•Միքայել Մկրտչյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դաս., ֆիզիկա, բրոնզ:
Լրացուցիչ՝
•Հրաչյա Բաբուջյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., ֆիզիկա, արծաթ,
•Սևակ Աբրահամյան- Քվանտ վարժարան, 12-րդ դասարան, մաթեմատիկա, բրոնզ,
•Ալեքսանդր Կարալյան- Քվանտ վարժարան, 10-րդ դասարան, մաթեմատիկա, բրոնզ,
•Էդվարդ Խալաֆյան- Քվանտ վարժարան, 12-րդ դասարան, ֆիզիկա, բրոնզ:
Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 7 աշակերտից բաղկացած թիմը թիմային հաշվարկով գրավել է հինգերորդ տեղը՝ արժանանալով երրորդ կարգի մրցանակի: Ֆիզմաթ դպրոցի թիմից մեդալների են արժանացել՝
•Նարեկ Խանդանյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., մաթեմատիկա, արծաթ,
•Սերգեյ Ներսիսյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դաս., մաթեմատիկա, արծաթ,
•Էդգար Վարդանյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դասարան, ֆիզիկա, ոսկի,
•Արա Մամբրեյան – Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դասարան, ֆիզիկա, արծաթ,
•Մուշեղ Շահինյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դասարան, ինֆորմատիկա, արծաթ,
•Կարեն Մկրտումյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., ինֆորմատիկա, բրոնզ:
Հայաստանը ներկայացնող թիմերի ղեկավարներն են՝ Սմբատ Գոգյանը /մաթեմատիկայի հանրապետական հանձնաժողովի նախագահ/ և Ռոբերտ Զոհրանյանը /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ/:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն