1953 թ. ծնված Մարիամ Մ.-ն օրերս ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ 2015 թ. դեկտեմբերի 3-ին ոմն Ռազմիկ և Հովիկ իր կենցաղային իրերը բեռնաթափելու ժամանակ դրանց մի մասը յուրացրել են:
Հունվարի 16-ին պարզվել է, որ Ռազմիկը 1952 թ. ծնված Զարմիկ Բ.-ն է, իսկ Հովիկը` 1960 թ. ծնված Հովհաննես Մ.-ն, որոնք ներկայացել են բաժին:
Քննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն