Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանագրային զինծառայողը փոխանակ սահման գնա, Ռուսաստան է մեկնել

Հունվար 19,2016 13:48

Պայմանագրային զինծառայող, Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Գարիկ Խեչիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասերից մեկի զինծառայող, պարտավոր լինելով 2014թ. փետրվարի 12-ին ներկայանալ ծառայության վայր, ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ծառայության չի ներկայացել, մեկնել է Ռուսաստանի դաշնություն, 2014թ. դեկտեմբերի 16-ին հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից եւ 2015թ. նոյեմբերի 25-ին տեղափոխվել Հայաստան:

Գ. Խեչիկյանը գտնվում է կալանքի տակ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասով («Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը»):

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կսկսվի հունվարի 20-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031