Լրահոս
Օրվա լրահոսը

2015թ. 30 տարեց տուն-ինտերնատներից վերադարձել է ընտանիք

Հունվար 19,2016 13:36

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող տուն-ինտերնատների տնօրեններն հունվարի 19-ին նախարար Արտեմ Ասատրյանին են ներկայացրել 2015թ. կատարած աշխատանքները, 2016թ. անելիքները, հիմնական խնդիրները:

Նորքի տուն-ինտերնատի տնօրենը 2015թ. ընթացքում իրականացված աշխատանքների շարքում ներկայացրել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ տուն-ինտերնատում վերանորոգված լոգասենյակների, սանհանգույցների վերաբերյալ տեղեկատվություն: Տուն-ինտերնատի խնդիրների հետ կապված տնօրենն առանձնացրել է վերելակի վերանորոգման հարցը: Ներկա պահին Նորքի տուն-ինտերնատում բնակվում է 227 տարեց:

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում նույնպես կատարվել են բարեկարգման աշխատանքներ, տարվա ընթացքում վերանորոգվել է տարեցների հանգստի սենյակը, պատշաճ տեսքի է բերվել բակը: Ամբողջապես ավարտին է հասցվել Քուվեյթի ֆինանսավորմամբ կառուցվող տուն-ինտերնատի 3-րդ մասնաշենքը, որը նախատեսված է անկողնային խնամքի կարիք ունեցող տարեցների համար: Տնօրենի տեղեկացմամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016թ. հուլիս ամսին կատարել տուն-ինտերնատի 1-ին մասնաշենքի 3-րդ հարկի հիմնովին վերանորոգում: Սոցիալական աշխատողի և հոգեբանի՝ ընտանիքների հետ ճիշտ աշխատանքի արդյունքում 2015թ. ընտանիք է վերադարձել երկար տարիներ տուն-ինտերնատում բնակվող 15 տարեց, որոնք այսօր էլ գտնվում են սոցիալական աշխատողի ուշադրության կենտրոնում: Թիվ 1 տուն-ինտերնատում խնամվում է 238 տարեց, որոնցից 62-ը ստանում են անկողնային խնամք:

Գյումրու տուն-ինտերնատից 2015թ. ընտանիք է վերադարձել 15 տարեց, նրանք նույնպես գտնվում են սոցիալական աշխատողի և հոգեբանի ուշադրության կենտրոնում: Կատարված աշխատանքների շարքում տուն-ինտերնատի տնօրենը նշել է կոյուղագծերի վերանորոգումը, տարածքի ցանկապատումը: Խնդիրների շարքում նշել է շահառուների համար անհրաժեշտ կահույքի՝ զգեստապահարանների կարիքը: Գյումրու տուն-ինտերնատում խնամվում է 152 տարեց, որոնցից շուրջ 80-ը ստանում են անկողնային խնամք:

2015թ. ընթացքում շուրջ 40 անձ անօթևանների ժամանակավոր կացարանից տեղափոխվել են տուն-ինտերնատներ, որտեղ սոցիալական աշխատողների և հոգեբանների շնորհիվ կարճ ժամանակում ինտեգրվել են միջավայրին, գտել ընկերներ:

Բոլոր 3 ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում 2015թ. ընթացքում տեղադրվել են հակահրդեհային համակարգեր:

Հանդիպման ավարտին արված առաջարկությունների և բարձրացված խնդիրների վերաբերյալ նախարար Արտեմ Ասատրյանի կողմից տրվել են հանձնարարականներ:

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031