Լրահոս
Օրվա լրահոսը

Սերը չի մարում

Հունվար 19,2016 14:30

Այսօր նա կլիներ 90 տարեկան, բայց չնշեց անգամ իր 60-ամյակը: Դորա Դանիելյան, Դորա Սուրենովնա՝ ինչպես իրեն հիշում են մի քանի սերնդի ուսանողները: Մեզ համար՝ ՄԱՄԱ, առանց որի, թվում է, մենք ապրեցինք արդեն մեր կյանքի մեծ մասը:
Բայց արդյոք հնարավո՞ր էր, որ ներկա լինելով որեւէ մեկի կյանքում՝ նա հեռանար այդ մեկի կյանքից անհետեւանք: Կարծում եմ՝ ոչ: Իր անգամ հպանցիկ արտահայտած դատողությունը միշտ իմաստուն էր եւ խորաթափանց:

Իսկ իր մասնագիտական եզրակացությունները ոչ միայն լայնախոհ եւ ընդգրկուն, այլ նաեւ խիզախ եւ կրեատիվ էին: Իր ողջ կեցվածքով նա ի չիք էր դարձնում արտաքին գործոններից անձի կախվածության մասին սին խոսակցությունները:

Ի՜նչ գենդերային անհավասարություն, ի՜նչ խորհրդային ամբողջատիրություն… Այսպես կոչված՝ «օբյեկտիվ իրողությունները» ի զորու չէին ստվերել իր՝ Վերածննդի չափանիշներին համահունչ գեղեցկությունը, շռայլ հմայքը, հզոր ինտելեկտը եւ անսահման սերը կյանքի եւ մարդկանց հանդեպ:

Այո, մեր կյանքի մեծ մասը մենք ֆիզիկապես ապրեցինք առանց նրա, բայց հոգեւոր առումով՝ մտավոր եւ հուզական իմաստով, նա մեզ հետ էր մշտապես, ան-ընդ-հատ:
Ինքը իմաստավորում էր մեր կյանքը իր կենսունակությամբ եւ կենսուրախությամբ, իր պայծառ բաց ժպիտով: Անկախ նրանից, թե ինչ ենք մենք դարձել մեր կյանքում, մենք Դորայի զավակներն էինք, եւ դա մեզ պարտավորեցնում էր լինել ազնիվ եւ արդար, ստեղծարար եւ պատասխանատու, հոգատար եւ սկզբունքային:

Տարիների ընթացքում սերը չի մարում…

ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում` Դորա Դանիելյանի դիմանկարը:
Հեղինակ՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան, 1944 թիվ

«Առավոտ» օրաթերթ
19.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031