Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպառողների ասոցիացիայի» նախագահը լիմոնադից երկու սանտիմետրանոց ապակի է հայտնաբերել

Հունվար 19,2016 13:09

«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ մենք արել ենք համատեղ ստուգայց: Հայաստանի մարզերում, Երեւանի վարչական շրջաններում: Երկուսն անելուց հետո քաղաքապետարանը դադարեցրեց ստուգայցերը: Մեր կողմից ստուգված 38 խանութներից 7-ը տուգանվեցին ժամկետանց ապրանքի առկայության պատճառով: Բայց մենք ունենք 10 վարչական շրջան»,- «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:

Նա մի զավեշտալի դեպք պատմեց, որ եղել է անձամբ իր հետ: «Մի անգամ իմ խմած լիմոնադի մեջից դուրս եկավ երկու սանտիմետրանոց ապակու կտոր: Ես զանգեցի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, երկու տեսուչ եկան, արձանագրեցին, գնացին ու կորան: Տեսչության նախկին պետին հարցնում եմ՝ ապակու կտորի հետ կապված ի՞նչ եք արել, պատասխանում է, որ դա մեր ֆունկցիան չէ: Դա նշանակում է, որ նա իր տեղում չէ, եւ չգիտի իր պարտականությունները»:

Նա ասաց, որ հայտնաբերել են դեպք, երբ շաքարի մեջ շաքարի տոկոսը 91-ի փոխարեն 41 է եղել: «Այդ հարցը մենք բարձրացրեցինք դատախազի մակարդակով, կեսով պակասեց շաքարի տոկոսը: Իմ նամակից երկու ամիս հետո եկավ բարձրաստիճան սպան եւ ասաց, որ եկել է քննելու շաքարավազի գործը: Ես պատասխանեցի, թե հարգելի պարոն փոխգնդապետ, ո՞ր մի ապուշն այդ շաքարը երկու ամիս կպահի, որ դու էլ գաս բացահայտես»:

Արմեն Պողոսյանը նշեց, որ Նոր տարուն ահազանգեր չի ստացել սննդի հետ կապված: Նա նաեւ խորհուրդ տվեց կասկածելի սնունդ հայտնաբերելու դեպքում ահազանգել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031