Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծես մի վայրի ու թշնամու ձեռք ավերում է Երևանի կենտրոնը

Հունվար 19,2016 12:40

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր հետեւյալ նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին.

Համացանցում լուսանկարներ են հրապարակվում Արամի 30 հասցեում հին Երևանի վերջին բեկորը հողին հավասարեցնելու վերաբերյալ ու Երևանի ավագանու որոշմամբ պահանջվող ոչ մի պաստառ չկա, որ տեղեկացնի, թե ո՞ր կազմակերպությունն է ավերածության հեղինակը, ո՞վ է տնօրինում տարածքն ու ի՞նչ նպատակով:

Խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ որոշման հիման վրա է քանդվել այդ շենքը,
  • Ո՞ր մարմնի որոշումն է դա եղել,
  • Ի՞նչ հիմնավորմամբ,
  • Տարածքը կառուցապատելու նպատակով ե՞րբ է մրցույթ հայտարարվել և ո՞ր կազմակերպությունն է շահել մրցույթը,
  • Ի՞նչ է նախատեսվում կառուցել այդ տարածքում, որն ավելի շահավետ է լինելու Երևանի համար, քան առկա հնությունը պահպանելը:

 

Անահիտ Բախշյան

 Երևանի ավագանու «Բարև Երևան»

 Խմբակցության անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    -Կարծես մի վայրի ու թշնամու ձեռք ավերում է Երևանի կենտրոնը-
    Կարծես չէ, հե՛նց:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031