Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանին. «Նման արտահայտությունները պետք է տեղ չգտնեն պատգամավորի բառապաշարում»

Հունվար 19,2016 12:13

Այսօր «Հենարան» ակումբում լրագրողները ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիք ունեք ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հայտնի դեպքի մասին, երբ «լակոտ, աչքերդ կհանեմ» արտահայտությամբ սպառնացել էր քաղաքացուն ՝ ֆեյսբուքյան մեկնաբանության համար:

Վահան Բաբայան

Վահան Բաբայան

Վահան Բաբայանը պատասխանեց. «Շուշան Պետրոսյանի դեպքի հետ կապված կարծիք ունեմ, որը հաճույքով կկիսվեմ լրագրողների հետ, բայց էթիկայից դուրս կլինի իմ անձնական կարծիքն ասելը: Մենք նաեւ երեկվա տվյալներով՝ նամակը դեռ չենք ստացել պաշտոնապես: Չեմ ուզենա գնահատականներ տալ, որովհետեւ դա կլինի կանխակալ դիրքորոշում հայտնել, բայց ես ընդհանրապես չեմ ողջունում լրագրողների կամ քաղաքացիների նկատմամբ նման արտահայտություններ անելը: Նման արտահայտությունները պետք է տեղ չգտնեն քաղաքական գործչի, պատգամավորի բառապաշարում»:

Նա ասաց, որ ինքն էլ է սոցցանցերում բավականին շատ քննադատություններ լսում իր հասցեին, բայց երբեւիցե իրեն թույլ չի տա նման ոճով պատասխանել, հանդարտ է ընդունում:

Վահան Բաբայանն ասաց, որ կուզենար էթիկայի հանձնաժողովը ունենար պատժելու գործառույթ. «Պատգամավորները չպետք է ասեն՝ հա ինչ անենք, էթիկայի հանձնաժողովն ինչ պետք է անի, որ: Բայց հիմա եթե որեւէ պատգամավոր օրենք է խախտելու, արձանագրվելու է միանշանակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031