Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց զգուշացնելու էլ պետք է պատրաստ լինել. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 19,2016 12:02

Երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ ասվել է, որ մոտ օրերս մայրաքաղաքում ձյուն է գալու։ Այդ առթիվ Տարոն Մարգարյանը հանձնարարել է «Սանիթեք» ընկերությանը, քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան ծառայություններին նախապատրաստական աշխատանքներ տանել ու պատրաստվել ձնամաքրման պատշաճ աշխատանքների կազմակերպմանը։

Սա լավ է, որ նախօրոք պատրաստվում են եղանակային փոփոխություններին։ Սակայն մի տեսակ տարօրինակ է, որ Տարոն Մարգարյանն է զգուշացնում «Սանիթեքին», որ ձյուն է գալու։ Կամ հանձնարարում է նախապատրաստվել։ «Սանիթեքը» մի ընկերություն է, որի գործառույթների մեջ, այսպես թե այնպես, մտնում են ձնամաքրման աշխատանքները, եղանակային փոփոխություններին պատրաստ լինելը եւ այլն։ Ու եթե քաղաքապետն է այս ընկերությանը զգուշացնում, որ ձյուն է գալու, ստացվում է, որ մինչեւ չզգուշացնի, չեն իմանա, որ ձյուն է գալու, կամ պատրաստ չեն լինելու։ Մինչդեռ առանց քաղաքապետի ասելու էլ պետք է։ Պատրաստ լինեն։ Կամ էլ, այնքան վատ են աշխատել, իսկ մենք դրանում համոզվեցինք տարվա սկզբում, որ Տարոն Մարգարյանը ստիպված անձամբ է նրանց զգուշացնում եղանակային փոփոխությունների մասին։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031