Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ բացառում, որ այդ խմբի հետ կարող է որեւէ կապ ունենալ». «Իրատես de facto»

Հունվար 19,2016 11:57

Լեռնիկ Ալեքսանյան (ՀՀԿ խմբակցության անդամ)

– Գառնիկ Մարգարյանը և՛ լրագրողական, և՛ քաղաքական շրջանակներում ընկալվում է որպես պետականամետ, հավասարակշիռ քաղաքական գործիչ։ Նրա կապն այդ «զինված խմբի» հետ, ձերբակալումը Ձեզ զարմանալի չե՞ն թվում։

– Հարցը երկու կողմ ունի՝ քաղաքական և իրավական։ Իրավական առումով դժվար է ինչ-որ բան ասել, քանի որ մանրամասներին պետք է ծանոթ լինել։ Երբ մարդը տրամադրված է իշխանափոխության, դժվար է հասկանալ՝ որքան է քաղաքականը, որքան՝ իրավականը։ Չեմ բացառում, որ այդ խմբի հետ որևէ կապ կարող է ունենալ։ Հնարավոր է խմբի ծրագրերին, տեխնոլոգիաներին ծանոթ չլինել, բայց համաձայնել իշխանափոխության հարցում։ Չի կարելի հստակ ասել՝ նա մասնակի՞ց է այդ ամենին, թե՞ ոչ։ Պետք է բացահայտվի նախ այդ խմբի ողջ ծրագիրը՝ ինչ էին կամենում իրագործել։ Ես էլ եմ կարծում, որ նա հավասարակշռված անձ է, բայց, ունենալով իշխանությունների հանդեպ դժգոհություն, կարող էր որոշակի կապ ունենալ նրանց հետ։ Պետք է հետևել քննությանը։

– Ասում եք՝ խմբի հետ որևէ կապ կարող է ունենալ»։ Ձերբակալությանը հետևած կցկտուր տեղեկություններից պարզ դարձավ որ Գառնիկ Մարգարյանն ընդամենը հանդիպել ու Արթուր Վարդանյանի հետ քննարկել է երկրի քաղաքական վիճակը։ Եթե սա հիմք ընդունենք ձերբակալության համար, ապա հոկտեմբերի 27-ից հետո պետք է ձերբակալվեին բոլոր այն լրագրողները, ովքեր գոնե մեկ անգամ Նաիրի Հունանյանի հետ զրուցել էին։ Աբսուրդային վիճակ չի՞ ստացվում։

– Գոյություն ունի անմեղության կանխավարկած։ Ձերբակալությունը չի նշանակում, որ տվյալ անձը մեղավոր է։ Հոկտեմբերի 27-ի հետ կապված էլ մինչև այսօր բազմաթիվ հարցեր կան։ Այսինքն, այսօր դժվար է ենթադրել՝ այդ խումբն ի՞նչ նպատակներ է հետապնդել։ Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, ձերբակալությունը հնարավոր է նաև որոշակի հարցերի պարզաբանման համար լինի:

Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031