Զառա Հովհաննիսյանն ասաց, որ այս դեպքով ահագին բան է պարզվել, օրինակ, որ այդ տղան Facebook–ի բազմաթիվ օգտատերերի հայհոյանքներ եւ վիրավորանքներ է ուղարկել։ Հիմա Անդրե Մակարով էջը փակված է։ Այդ տղայի մայրն էլ Զառային փոխանցել է՝ որդիս չափն անցել է եւ այլեւս չեմ թողնի, որ նա Facebook -ում կամ այլ սոցիալական կայքում լինի։ Մեր զրուցակիցը հավելեց, որ ինքը ցանկացել է լուսանկարել Անդրե Մակարովին, սակայն վերջինիս մայրը չի համաձայնել՝ ասելով, թե վախենում է որդու նկատմամբ հաշվեհարդարից։ Զառա Հովհաննիսյանին օրերս զանգահարել են նաեւ ԱԱԾ-ից։ «Ասացին՝ հետեւել են, ամեն ինչ տեսել են, բայց ամեն դեպքում հարցնում էին՝ բողոքներ, կասկածներ, հետապնդման մասին դիտարկումներ չունեմ։ Այնպես որ, նրանք էլ են հետաքրքրված», եզրափակեց «ՉԻ» զրուցակիցը:
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում