Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեւակ Սարուխանյան. «Ներկայումս որեւէ լուրջ, գլոբալ, մեծ նշանակության նախագիծ հայ-իրանական օրակարգում չեմ տեսնում»

Հունվար 19,2016 11:48

«Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը միջազգային եւ հայկական մամուլում ներկայացվում է որպես իսլամական հեղափոխությունից հետո Իրանի նկատմամբ պատժամիջոցների հանում կամ Իրանի մեկուսացման վերացում: Սա չի համապատասխանում իրականությանը»,- այս մասին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն, ասաց «Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սևակ Սարուխանյանը:

Ըստ նրա՝ պատժամիջոցների վերացումից հետո Իրանը վերադառնում է այն վիճակին, որը կար մինչեւ 2010 թվականը. «Այն ժամանակ պատժամիջոցներ կիրառվեցին միջուկային ծրագրի հետ կապված: Հիմա միջուկային ծրագրի փաթեթը փակված է եւ վերացվել են պատժամիջոցները: Հիմա, երբ խոսք է գնում միջազգային շուկա Իրանի վերադարձի մասին, մենք պետք է հասկանանք, որ Իրանը չի վերադառնում 1978 թվական, երբ եղավ իսլամական հեղափոխությունն, այլ՝ 2009-2010 թվականներ»:

Անդրադառնալով Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական հարաբերություններին, Սեւակ Սարուխանյանն ասաց, թե չեն ձեւավորվելու որակապես նոր հնարավորություններ, այլ վերադառնալու է 2010 թվականի վիճակը. «Այսինքն` այդ հնարավորությունները Հայաստանի համար այնքան էլ շատ չեն: Հայ-իրանական ապրանքաշրջանառությունը բավականին սահմանափակ է: Կարեւորն այն է, որ Հայաստանն ու Իրանն իրականացրել են գազամուղի կառուցման ծրագիրը»:

Թե ինչ նոր հնարավորություններ կտա Հայաստանին պատժամիջոցների վերացումը, կախված է նրանից, թե ինչ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով նախագծեր կարող են գալ մեր հարաբերությունների մեջ. «Ես ներկայումս որեւէ լուրջ, գլոբալ, մեծ նշանակության նախագիծ հայ-իրանական օրակարգում չեմ տեսնում: Կա հիմնական հնարավորություն, ենթակառուցվածքային, դա Հյուսիս-Հարավ մայրուղին է, որն Իրանի հետ անմիջական կապ ունի: Այն կառուցվում է ՀՀ-ում, առանց Իրանի ֆինանսավորման: Դա կհեշտացնի ապրանքաշրջանառությունը»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031