Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Չեխիայի եւ Սլովակիայի 1993 թվականի «խաղաղ ապահարզանը» պետք է օրինակ ծառայի Ադրբեջանի համար

Հունվար 19,2016 11:40

Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 18-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ:

ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել չեխ գործընկերոջը` Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար:

Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի Ազգային ժողովի եւ Չեխիայի Սենատի հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, կարեւորվել են փոխայցելությունները եւ գործնական սերտ շփումները: Չեխիայի Սենատի փոխնախագահն ընդգծել է Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Կողմերը նշել են, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Չեխիայի եւ Սլովակիայի 1993 թվականի «խաղաղ ապահարզանը» պետք է օրինակ ծառայի նախ եւ առաջ Ադրբեջանի համար: «Արցախի ժողովուրդը նույնքան իրավունք ունի իր ճակատագիրը տնօրինելու, որքան ցանկացած այլ քաղաքակիրթ երկրի ժողովուրդ»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:
Կողմերը կարեւորել են ՀՀ-Եվրամիություն քաղաքական երկխոսության շարունակականությունը:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը Զդենեկ Շկրոմախին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031