Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղքատանում են ու արտագաղթում. «Ժողովուրդ»

Հունվար 19,2016 11:37

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015-ի տասնմեկ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի ուղեւորաշրջանառությունը նվազել է 7,4 տոկոսով։ Ի դեպ, այս թիվն իր մեջ ներառում է տրանսպորտային բոլոր տեսակներով ուղեւորաշրջանառությունը։ Հարկ է նշել, որ ուղեւորաշրջանառության անկման պատճառներից մեկն էլ բնակչության արտագաղթն է։ Այլ կերպ ասած՝ փաստ է, որ 2015-ին Հայաստանի բնակչությունը 2014-ի համեմատ մոտ 50 հազարով նվազել է, այս հանգամանքը չէր կարող իր ազդեցությունը չթողնել ուղեւորաշրջանառության վրա։

Ըստ տրանսպորտային միջոցների առանձին տեսակների, օրինակ` ավիացիայի դեպքում, ուղեւորաշրջանառությունը նվազել է մոտ 8 տոկոսով։ Նշենք նաեւ, որ ինքնաթիռով Հայաստանի «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններից մեկնած եւ չվերադարձած ուղեւորների ընդհանուր թիվը կազմում է մոտ 29 հազար։ Իհարկե, երբ ամբողջ տարվա տվյալները հայտնի դառնան, ապա ամենայն հավանականությամբ ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների ցուցանիշը մի փոքր կնվազի, որովհետեւ արտագնա աշխատանքի մեկնածների մի մասը Հայաստան է վերադառնում դեկտեմբերին։ Մյուս կողմից հարկ է նկատել, որ Հայաստանից արտագաղթի հիմնական ցուցանիշն արտացոլվում է ավտոմոբիլային տրանսպորտով մեկնումների տվյալներում։ Այդ թիվը, որպես կանոն, հրապարակվում է եռամսյակը մեկ։ 2015 թվականի առաջին երեք եռամսյակների թվերը հաշվի առնելով՝ արդեն իսկ կարող ենք կանխատեսել, որ անցած տարվա արտագաղթի թիվը կկազմի 40-ից 50 հազար մարդ։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031