Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանությունը խժռեց հերթական օմբուդսմենին, ով է հաջորդը. «Ժողովուրդ»

Հունվար 19,2016 11:29

Պետք է նկատենք, որ Կարեն Անդրեասյանը, լինելով համակարգի «մարդը», մշտապես աշխատել է այնպիսի սկզբունքով, որ լղոզի իրականությունը եւ «ո՛չ շիշը վառվի, ո՛չ խորովածը»։ Սակայն իր գործունեության վերջին մեկ-մեկուկես տարում նա կարողացավ իր շուրջ համախմբել իրավապաշտպանների հսկա բանակ, վստահության բավականին պաշար հավաքեց, ու ամենեւին էլ պատահական չէր, որ շատ ու շատ շրջանակներ ափսոսանքով արձանագրեցին նրա հրաժարականի փաստը։ Անգամ եվրոպական կառույցների՝ նրա գործընկերները ափսոսանք հայտնեցին Անդրեասյանի հրաժարականի մասով, քանի որ տիրապետելով օտար լեզուներին, նա կարողանում էր նաեւ այդ ոլորտի մասնագետների համար ընկալելի կերպար ներկայանալ։

Իհարկե, ՀՀ նախագահի նստավայրի երիտասարդ թեւը շարունակում է ամենատարբեր խողովակներով տեղեկություններ մատակարարել, թե Կարեն Անդրեասյանը համակարգի կանոններ է խախտել, մարդկային դաշտում սխալներ է թույլ տվել, պետության մեջ պետություն է ստեղծել եւ ՄԻՊ համակարգը ծառայեցրել է իր ընտանիքին… Սակայն երկու կողմն էլ պաշտոնապես որեւէ կերպ չեն պատճառաբանում պաշտպանի հրաժարականը։ Կարեն Անդրեասյանը միայն հայտարարել է. «Եթե 2016 թվականին էլ հենց ես մնայի օմբուդսմեն, ապա այս կարեւորագույն ինստիտուտն այլեւս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ»։

 

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031