Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ Վլադիմիր Կարապետյանի իրավունքների իրականացմանը առերևույթ խոչընդոտելու դեպքով

Հունվար 19,2016 11:11

ՀԱԿ վստահված անձ Վլադիմիր Կարապետյանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում թիվ 02/29 տեղամասում անհայտ անձը բռնություն գործադրելու սպառնալիքով խոչընդոտել է իր իրավունքների իրականացմանը:
ՀԱԿ վստահված անձ Վլադիմիր Կարապետյանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031