Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չի կարելի հերոսներին ցեխին հավասարեցնել, նույնիսկ եթե այդ մարդիկ մեղք ունեն. «Հրապարակ»

Հունվար 19,2016 10:46

Նախկին լրագրող, ազատամարտիկ, հրապարակախոս Սուրեն Սարգսյանի «Վարք զինվորաց» գրքի հերոսները հերթով կալանավորվում են Արթուր Վարդանյանի խմբի գործով։ Ո՞րն է պատճառը, որ հայրենիքն օրհասական պահերին պաշտպանած մարդիկ, բանակի հիմնադիրները հայտնվել են բերդում, ի՞նչ պետք է անի հասարակությունը եւ ի՞նչ է անում. այս հարցերի շուրջ զրուցեցինք Սուրեն Սարգսյանի հետ։

– Օրինաչափություն է, կարծես, որ ազատամարտիկներն ամենադժգոհ խավն են, եւ ԱԱԾ բացահայտումը կրկին դա է ցույց տալիս։

– Իշխանություններն անընդհատ պատային վիճակ են ստեղծում։ Ընտրությունը կեղծված է. խոսում ես՝ գլխիդ տալիս են, ավելին ես խոսում՝ ձերբակալում են, կարող են ծեծել, սպանել։ Այս վիճակից օգտվողների պակաս չկա։ Չգիտեմ, ես այդ տղային՝ Արթուր Վարդանյանին, չեմ ճանաչել, բայց հիմա այդ մարդը եկել է՝ տղերքին բոլորին հանդիպել է։ Դե, կներեք, Հայաստանի ցանկացած քաղաքացու ասեք, թե ինչ պետք է անել, կամ մեկն ասի՝ այ, էսպիսի կրակոցներ է պետք, շատերը կբորբոքվեն, կասեն՝ պետք է պատժել։ Այս զզվելի երեւույթի դեմը կարող է առնել իշխանությունը։ Սերժ Սարգսյանը, վերջիվերջո, պետք է դեմքով շուռ գա դեպի իր ազատամարտիկը, իր գյուղացին։ Ամեն ինչ հնարավոր չէ վերահսկել։ Հիմա այս տղան հանդիպել է, խոսեցրել է տղաներին։ Ապրիլ ամսից, ԱԱԾ հայտարարության համաձայն, իրենք հետեւում են այդ տղային։ Թողել են, որ նա գա, սրան-նրան տեսնի, ասի՝ եկեք խփենք, նրանք էլ մի երկու տաք խոսք ասեն:

– Ինչպե՞ս եք պատկերացնում ազատամարտիկների ազատման խնդիրը։ Քրեական լուրջ մեղադրանքներ կան։

– Ես ուզում եմ կոչ անել նախագահ Սերժ Սարգսյանին, որ նա մեծահոգություն դրսեւորի։ Չի կարելի ազգի հերոսներին ցեխին հավասարեցնել, նույնիսկ եթե այդ մարդիկ մեղք ունեն։ Ամեն ինչ իր պատճառն ունի։ Ես երկու մտավախություն ունեմ՝ նախ այս տղաների առողջության համար, նրանք բանտի համար չեն։ Երկրորդն էլ՝ այս հանցավոր խումբ ասածն առաջին ծիծեռնակը կարող է դառնալ, եթե իշխանությունը համարժեք չարձագանքի, դեմքով չշրջվի դեպի ժողովուրդը։ Որովհետեւ, եթե ես օրնիբուն աշխատում եմ, իմ երեխան սոված է, իսկ մարզպետի կամ գյուղապետի երեխեն կուշտ է, դե, կներես, էլի… Երկիրը գնում է պայթյունավտանգ ճանապարհով՝ ամեն ծառի տակ մարդը կարող է մտածի ում գլուխը պոկի:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Սա ստալինյան մեթոդ է: Այդ խումբը, կամ նրա ղեկավարությունը ստեղծվել է իշխաությունների կողմից իր քաղաքական հակառակորդներից ազատվելու համար: Այդ խումբը ոչ մի բան չի արել, բացի մարդկանց հետ հանդիպելուց: Եթե սրա դեմը չառնվի, մեր ողջ մտավորականությունը բանտերում է հայտնվելու:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031