Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 3-ի ուրվականը հայ-իրանական սահմանին. «Ժամանակ»

Հունվար 19,2016 10:26

Իրանի հանդեպ պատժամիջոցների չեղարկումը պաշտոնական Երևանը ողջունեց շատ արագ՝ հայտարարելով, որ պատրաստակամ է խորացնել հարաբերությունները Իրանի հետ: Իրանի, այսպես ասած, ապաշրջափակումը Հայաստանի համար իսկապես հնարավորություն է, սակայն մենք գիտենք, որ մի բան է Հայաստանի համար հնարավորությունը, և մեկ այլ բան է, թե ինչքանով է Հայաստանը կարողանում օգտագործել այդ հնարավորությունը: Հայաստանի համար հնարավորություն էր նաև Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, Ազատ և համապարփակ առևտրի հեռանկարը, սակայն Հայաստանը ոչ միայն վերջին պահին հրաժարվեց այդ հնարավորությունից, այլ հրաժարվեց չափազանց ամոթալի և նվաստացուցիչ ձևով:

Այնպես որ, Հայաստանի պարագայում հնարավորությունները ինչքան ոգևորիչ են, նույնքան էլ, ըստ էության, կարող են մտահոգիչ լինել: Ավելին՝ դժվար է ասել, թե Հայաստանն իր անկախության քառորդ դարի ընթացքում ինչն է ավելի շատ արել՝ հնարավորություններն օգտագործել է, թե բաց թողել: Եվ այս տեսանկյունից է, որ Իրանի հետ հարաբերությունների խորացումը դեռ պետք է դեկլարացիաներից վերաճի գործի: Մինչ այժմ պատժամիջոցների հանգամանքը Երևանի համար լավ արդարացում էր:
Իհարկե, պատժամիջոցների վերացումը չողջունելը կլիներ ուղղակի զավեշտալի, և Երևանը գոնե ողջունել դրանց վերացումը պարտավոր էր, այլապես դա կլիներ շատ տարօրինակ: Սակայն ներկայումս այդ ողջույնը չէ, որ ակնկալվում է, այլ գործնական նախաձեռնություններ: Ավելին՝ դրանք արդեն իսկ երևի թե պետք է հնչած լինեին, այսինքն՝ Երևանն արդեն իսկ պետք է ունենար նախաձեռնություններ, որոնք պետք է բարձրաձայնվեին:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031