«Այս տեղեկությունը սուտ է, ու ոչ մի նման բան չկա: Այդ ամենը հորինվածք է»,- sputnikarmenia.ru-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Georgian Airways»-ի տնօրենի պաշտոնակատար Ռոբերտ Հովհաննիսյանը:
Նա այդպես է արձագանքել «Newmag» ամսագրին տված հարցազրույցում գործարար, «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի ասածին. «Ամեն ինչ նոր էջից եմ սկսել: Վրացական «Georgian Airlines»-ը առաջարկել է փոխնախագահի պաշտոնը»:
Sputnikarmenia.ru-ն հիշեցնում է, որ 2011-ին լուրեր էին տարածվել, թե «Արմավիան» պատրաստվում է գնել «Georgian Airways»-ը, սակայն ամեն ինչ մնաց մտադրությունների մակարդակում: 2013-ին «Արմավիան» սնանկացավ: