Հունվարի 16-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Մարատ Ս.-ին:
Վերջինս հայտնել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Երևանի Վանթյան փողոցում գտնվող դպրոցի մոտ վիճաբանել է ոմն Սիմոնի հետ և խոհանոցային դանակի բռնակով հարվածներ հասցրել նրա գլխին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սիմոնի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն