Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Բաղդասարյան. «Վարդան Պետրոսյանն ասել է՝ ես Բալոյանի գումարը չեմ ցանկանում տալ»

Հունվար 18,2016 18:50

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 18-ին դատավոր Տաթեւիկ Ստեփանյանի նախագահությամբ շարունակվում էր Վարդան Պետրոսյանի քաղաքացիական գործով նախնական նիստ:

Դատական նիստի սկզբում կողմերը դռնփակ  քննարկեցին հայցվոր Տաթեւիկ Հակոբյանի առողջությանը վերաբերող հարցերը: Այնուհետեւ դռնբաց անդրադարձան պատճառված վնասների՝ փաստաբանների վարձերի խնդրին:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը դատարանին ներկայացրեց գործի հինգ հատորները, որոնք ըստ նրա, վկայում են փաստաբանների կատարած հսկայական աշխատանքի մասին:

IMG_1005[1]

Նա նշեց, որ կողմը խնդրում է պատասխանողից հօգուտ Տաթեւիկ Հակոբյանի, Հայկ Հակոբյանի եւ Էմմա Հակոբյանի բռնագանձել 250-ական հազար դրամ, հօգուտ Արթուր Հակոբյանի՝ 1 միլիոն դրամ, հօգուտ Նաիրա Հայրապետյանի եւ Աննա Կարապետյանի՝ 400-ական դրամ որպես պատճառված վնաս, այսինքն՝ փաստաբանի վճար:

Վարդան Պետրոսյանի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը հայցվոր կողմին հարց ուղղեց. «Իմ պատկերացմամբ՝ դուք քրեական գործով, որտեղ լուծվել է դատական ծախսի հարցը, այսինքն՝ օրինակ՝ այս գործն ավարտենք, դատավորն ասի, որ 50 դրամ են ձեզ տալիս, այլեւս չկա, դուք հետո քաղաքացիական հայց եք ներկայացնում այլ գործով, ասում եք՝ էս էլ որպես վնաս դիտեք: Այսինքն՝ իմ պատկերացմամբ՝ որպես պատասխանողի ներկայացուցիչ, դուք իրականում դատական ծախսը, որը լուծել է առաջին ատյանի դատարանը, Վաղինակ Մկրտչյանը իր դատավճռով ասել է՝ վերջ, էլ դատական ծախսի խնդիր չկա, դուք իրականում մանիպուլյացիա եք անում՝ դատական ծախսը դարձնում եք վնաս, ուրիշ ծախս եք ներկայացնում: Հիմա, որպեսզի պատասխանող կողմի մոտ այդպիսի ըմբռնում չլինի, ուզում եմ հասկանալ՝ կա՞ իրավական հիմք, որտեղ քրեական գործով, որտեղ դատավճիռ է կայացել եւ ասել է այդ հարցով դատական ծախսերն ավարտվել են, այդ նույն հայցը ներկայացնել որպես վնաս»:

Զարուհի Վարդանյանը պատասխանեց, որ այդ իրավական հիմքը քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածն է:

Նիկոլայ Բաղդասարյանը ասաց, որ կողմը պատասխան չի ներկայացրել, քանի որ չի հասկացել հայցի հիմքն ու առարկան: Նա նշեց, որ կողմը չի հասկանում, թե ինչու փաստաբանները հայցվորներից մեկի հետ պայմանագիր է կնքել 1 միլիոնով, իսկ մյուսի դեպքում՝ 250 հազար դրամ, երբ նույն աշխատանքն է կատարվել: Նա խնդրեց ժամանակ տրամադրել գրավոր պատասխան ներկայացնելու համար:

Դատավորի հարցին, թե հնարավո՞ր է կողմերը այս հարցով հաշտության գան, նա պատասխանեց. «Չէ՛, հնարավոր չէ, ես Վարդան Պետրոսյանի դիրքորոշումն եմ հայտնում, ինքը դեռ առաջին ատյանի դատարանում հրապարակային ելույթի ժամանակ ասել է (ինքն ուզում էր բան ասել, ես ասացի՝ պետք չէ բան ասել)` ես Բալոյանի գումարը չեմ ցանկանում տալ, որովհետեւ իմ պաշտպանը բացատրել է, որ դա օրենքով չէ, երկրորդը՝ բացատրել է, որ ինքը չի ուզում տա, իր պատկերացմամբ՝ այս գործընթացը վատ աշխատանքի արդյունքում է, որ եկել ենք այսօր այստեղ ենք հայտնվել, մեր պատկերացմամբ դա է»:

Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել, սակայն հայցվոր կողմը առարկեց, քանի որ կարծում է, որ կողմը բավարար ժամանակ ուներ պատասխանը պատրաստելու համար: Դատավորը բավարարեց միջնորդությունը, դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 3-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հասկնալի է որ Վարդան Պետրոսեան չի ցանկանում Ռուբեն Բալոյանին գումար տալ:

    Սակայն անհասկնալի է թէ ինչու ան ընդունում է գումար տալ Նիկոլայ Բաղդասարյանին – ինչպէս նաեւ՝ թէ ինչպէս այդքան գումարներ տվեց իր բազմաթիւ միւս փաստաբաններին… – :

    Ամենաանմիջական օրինակը՝ վերեւի տեղեկութիւնն է: Նիկոլայ Բաղդասարյանը դատարան ներկայացած է առանց պատրաստված լինելու, իբրեւ թէ չհասկանալով թէ ինչ է կատարվում, եւ այդ հիման վրայ, հետաձգում է ուզում: Եւ ան իր հաճախորդից փո՞ղ է ստանալու, այս վերաբերմունքով…

    Եթէ դատին վերաբերեալ հաղորդումները վերաքաղի ենթարկէք, պիտի անդրադառնաք թէ բազմի՛ցս նոյն բանը տեղի ունեցաւ՝ Նիկոլայ Բաղդասարյանը բազմաթիւ հետաձգումներ ուզեց, ի հեճուկս Վարդանին – որ մինչ այդ՝ նստած էր, սպասելով դատի աւարտը… – :

    Իրոք դժվար է պատկերացնել որ այս խնդիրը աւելի վատ կերպով կարող էր ընթանալ, քան ոնց որ ընթացաւ, եթէ Վարդան Պետրոսյանը պարզապէս ոչ մէկ փաստաբան ունեցած չըլլար…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031