Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարություն. «Ծանր վիճակում գտնվող հղի չունենք»

Հունվար 18,2016 18:45

Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել ավելի մեծ թվով`  208 քաղաքացի։ Նրանցից 162-ը  մինչև 18 տարեկան են, 85-ի մոտ, որից 35-ը` երեխաներ, ախտորոշված է եղել թոքաբորբ։

Վերակենդանացման բաժանմունքներում բուժվող բազմաթիվ հիվանդներ առողջացման դրական տեղաշարժով տեղափոխվել են հիվանդասենյակներ։ Նրանց թվում են նախկինում ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառական սարքին միացված այն երկու հիվանդը, որոնց մասնագետները կարողացել էին դուրս բերել այդ վիճակից։

Իրավիճակն ակնհայտորեն կայունանում է։ Արձանագրվում է դիմելիության նվազում, այդ թվում` հղիների շրջանում։ Հարկ է նշել, որ ծանր վիճակում գտնվող հղի չունենք:

Երեկ Երևանի շտապօգնության ծառայության 1041 կանչից միայն 98-ն է առնչվել գրիպին և սուր շնչառական վարակներին։

ՀՀ Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031