Հունվարի 17-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում անցկացվեց 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը վարեց աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը:
Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանն իր խոսքում շեշտեց, որ Բաքվի, Կիրովաբադի, Շամխորի, Մարաղայի դեպքերը 20-րդ դարում տեղի ունեցած եղեռնագործությունները, ինչպես նաև 1988թ.-ի սումգայիթյան ջարդերը մոռացության մատնելու և մեղավորների անպատժելիության անմիջական հետևանքն էին:
Միջոցառման վերջում, ներկաները ծաղիկներ զետեղեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին կանգնեցված խաչքարի առջև:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ