Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բարսեղ Բեգլարյանը՝ նավթաբազայի հրդեհի մասին

Հունվար 18,2016 17:32

Երեկ, «Ֆլեշ» ընկերության նավթաբազայում բռնկված հրդեհի  պատճառները եւ վնասի չափը դեռ հայտնի չէ: Քիչ առաջ, Aravot.am-ի հետ զրույցում ընկերության սեփականատեր, գործարար Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ դեռ անհասկանալի է, թե ի՞նչ է տեղի ունեցել:

«Հետաքննություն է ընթանում: Ուզում ենք իմանալ մարդկային գործոն կա՞, թե՞ ոչ: Մասնագետները նայում են»,- ասաց գործարարը` փառք տալով Աստծուն, որ հրդեհի արդյունքում մարդկային զոհեր չեն եղել:

Ամեն դեպքում, մեր զրուցակիցը կարծում է նաեւ, որ կատարվածում միտումնավորություն չկա:

Հրդեհի արդյունքում իրեն պատճառված նյութական վնասի չափի մասին թեեւ դեռ հստակ տեղեկություններ չկան, բայց գործարարն այդքան էլ չի կարեւորում հարցի այս կողմը. «Թշնամուս չէի ցանկանա նման բան: Հարստություն է՝ կգա էլ, կգնա էլ, մարդ հոգով հարուստ եւ ուժեղ պետք է լինի: Վերջին շրջանում ես այնքան հարազատ մարդկանց կորուստներ եմ ունեցել, որ նյութականը երկրորդական է դառնում»:

Նա շնորհակալ է բոլորին, որ ժամանակին օգնության են հասել: Նկատի ունի հրշեջ ծառայության, արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներին: Միայն զարմացած է, որ իր նավթաբազաներում հրդեհի մասին լուրը դարձել է թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցների «ուրախության» առիթ:

Ի դեպ, գործարարին պատկանող նավթաբազաները ապահովագրված չեն եղել, ուստի վնասի փոխհատուցում չի լինի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031