Գործարար Լեւոն Հայրապետյանը հերքել է Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար հափշտակելու մասին մեղադրանքները։ Այս տեղեկությունը Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանից հաղորդել է Rapsinews.ru-ի թղթակիցը։
Այսօր Զամոսկվորեչյան դատարանում շարունակվել է գործարար Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը։ Հայրապետյանի փաստաբանը հայտարարել է, որ գործը պատվերի է նման։
Հետաքննության տվյալներով՝ Լեւոն Հայրապետյանը նախկին սենատորի կնոջը մոլորության մեջ է գցել, խոստանալով մեծ գումարի դիմաց իր որդու համար ավելի մեղմ պատժի հասնել։ Իրականում Հայրապետյանը հնարավորություն չի ունեցել ազդել դատարանի որոշման վրա։
Նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում։
Կարդացեք նաև
Հավելենք, որ Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւը դատապարտված է ցմահ ազատազրկման։ Նա մեղադրվում է ահաբեկչության եւ այլ ծանր հանցագործությունների մեջ։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ